BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան ուժեղ էր Փյունիկից
15 Ապրիլ 2025

Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան ուժեղ էր Փյունիկից

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր «Փյունիկին»։

Վարդան Մինասյանի սաները հաղթեցին 2 գնդակի առավելությամբ։ Նախ խաղի հաշիվը բացեց Էրիկ Օկանսին՝ 51-րդ րոպեին, ապա 80-րդ րոպեին 11-մետրանոցը դիպուկ իրացրեց ու իր թիմի առավելությունը կրկնապատկեց Մարիուս Նուբիսին։ «Փյունիկը» 33-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Խաղադաշտից հեռացվել էր Սանի Բուհարին։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Նոան» ու «Վանը»։ Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը՝ 18։30-ին։

Նախորդ հոդվածը
Մրցաշրջանի վերջում կարող եմ ավարտել կարիերաս. Մխիթարյան
Հաջորդ հոդվածը
Հայաստանն այսօր մեկ ներկայացուցիչ կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։