Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Օրը կգա և բոլորը կիմանան ճիշտը․ Մխիթարյանը խոսել է հավաքական հնարավոր վերադարձի մասին
04 Փետրվար 2025

Օրը կգա և բոլորը կիմանան ճիշտը․ Մխիթարյանը խոսել է հավաքական հնարավոր վերադարձի մասին

Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտած Հենրիխ Մխիթարյանը «Ազատության» հետ զրույցում խոսել է հավաքական հնարավոր վերադարձի մասին․

«Արդեն երեք տարուց ավելի է, ինչ հավաքականում չեմ խաղում ու չգիտեմ ներքին խոհանոցը։ Չգիտեմ, թե ինչն է անհաջողությունների պատճառը։ Միայն հաջողություն կարող եմ մաղթել տղաներին, որ անեն առավելագույնը այս իրավիճակից դուրս գալու համար։ Իհարկե, հեշտ չէ, բայց առաջին անգամ չէ, որ այդ իրավիճակում ենք։ Եղել են նման պահեր, պետք է աշխատել և աշխատել, փորձել հավատալ ուժերին և գնալ առաջ»,-ասել է Մխիթարյանը։

Հարցին, թե կդիտարկի Մխիթարյանն իր վերադարձը հավաքական, եթե փոխվի ֆեդերացիայի ղեկավար կազմը, «Ինտերի» կիսապաշտպանը նշել է․

«Եկեք չխոսենք այդ թեմայի մասին, օրը կգա և բոլորը կիմանան ճիշտը։ Կարող եմ ասել, որ ես կայացրել եմ այդ որոշումն իմ զգացմունքներից ելնելով։ Ոչ մեկ ինձ չի ստիպել, ոչինչ չի եղել, ուղղակի այդ պահին այդպես եմ որոշել և այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ։ Չեմ վերադառնա հավաքական»,-ասել է Մխիթարյանը։ 

 

Նախորդ հոդվածը
Թեժ պայքար՝ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում (լուսանկարներ)
Հաջորդ հոդվածը
Ռինգում ես ինձ զգում եմ 18-20 տարեկան․ Բարեղամ Հարությունյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։