Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը| Պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում| Նոան հաղթեց 5։1 հաշվով| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)| Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց Արարատ-Արմենիայի հետ| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը|
Պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Այսօր 11:49

Պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել Մոնտենեգրոյում կայացած ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում:

Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է 50 կգ քաշային Հակոբ Շարբաթյանը։ Եզրափակիչ մենամարտում հայ բռնցքամարտիկը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին։ Մինչ այդ՝ կիսաեզրափակիչում, Շարբաթյանն առավելության էր հասել Լեհաստանի ներկայացուցչի նկատմամբ՝ երկրորդ ռաունդում մրցակցին ենթարկելով նոկդաունի։

Արծաթե մեդալի է արժանացել 66 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը, իսկ 60 կգ քաշային Էդուարդ Քարամյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 16 բռնցքամարտիկ՝ 13 տղա և 3 աղջիկ։

Տղաների հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Լևոն Չիլինգարյանը (46 կգ), Սամվել Գրիգորյանը (48 կգ), Վաղինակ Հակոբյանը (52 կգ), Գագիկ Գրիգորյանը (54 կգ), Մենուա Ուլիխանյանը (57 կգ), Տիգրան Բաղդասարյանը (63 կգ), Բագրատ Ղազարյանը (70 կգ), Նարեկ Կիրակոսյանը (75 կգ), Արտյոմ Խորենյանը (80 կգ) և Տրդատ Հովհաննիսյանը (+80 կգ)։

Աղջիկների հավաքականը ներկայացրել են Լիանա Շահինյանը (50 կգ), Կարինե Դալլաքյանը (52 կգ) և Եվա Գրիգորյանը (54 կգ)։

Տղաների հավաքականը մրցաշարին մասնակցել է ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի և մարզիչ Արթուր Ուլիխանյանի, իսկ աղջիկներինը՝ ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ։

Միաժամանակ՝ միջազգային հերթական մրցաշարին է պատրաստվում Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը։ Հոկտեմբերի 16-26-ը Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 17 բռնցքամարտիկ, այդ թվում՝ 3 աղջիկ։ Հավաքականը մրցավայր կմեկնի Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։

Նախորդ հոդվածը
Նոան հաղթեց 5։1 հաշվով
Հաջորդ հոդվածը
Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։