Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)| Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց Արարատ-Արմենիայի հետ| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը| Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթի վերջին փուլին| Երեք հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի կիսաեզրափակիչում են| Երիտասարդական ու Մ-23 ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը |
Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)
Այսօր 10:47

Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» կազմում առաջին արդյունավետ գործողությունն է կատարել ընթացիկ մրցաշրջանում։

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում գործող չեմպիոնը սեփական խաղադաշտում 3:0 հաշվով պարտության է մատնել «Պարմային»։

Հայ կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 31-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը: «Ինտերի» կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ են դարձել նաև խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը և թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ինտերը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց Արարատ-Արմենիայի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։