Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը| Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը| Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հորդանանին| ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը| Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)|
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հորդանանին
Այսօր 12:00

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հորդանանին

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել Հորդանանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մարիամ Ստեփանյանի թիմը 2 գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։ Մեր ընտրանուց աչքի են ընկել Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը։ Հորդանանի հավաքականը միակ գոլը խփել է ավելացված ժամանակում։

«Խաղացինք մինչև վերջ, չվախեցանք դժվար պահերից և ամենակարևորը՝ հավատացինք, որ կարող ենք հաղթել։ Շնորհակալ եմ աղջիկներին՝ նվիրվածության և պայքարի համար», - խաղից հետո նշել է Մարիամ Ստեփանյանը։

Հոկտեմբերի 10-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա Հորդանանում։

Նախորդ հոդվածը
ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։