Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում| Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Պոդգորիցայում| Մ21․ 10 անընդմեջ պարտությունից հետո ոչ-ոքի․ Չեռնոգորիա-Հայաստան՝ 1։1| Հույս ունեմ՝ բախտը մեզ կժպտա. Եղիշե Մելիքյան| Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանիների ու երիտասարդների ԱԱ-ում|
Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին
Այսօր 12:43

Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին

Հայաստանի ազգային հավաքականի և հունական «Օլիմպիակոսի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն Ազգերի լիգայի չորրորդ տուրում Չեռնոգորիայի հավաքականի հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Հպարտ եմ մեր հավաքականով և ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին՝ այս նվիրումի, պայքարի և հավատի համար։

Մենք դեռ կառուցման ու ձևավորման փուլում ենք։ Մեր թիմում շատ են երիտասարդ, հաղթանակների ծարավ տղաները, որոնցից շատերը դեռ մեծ փորձ չունեն։ Բայց մի բան արդեն հաստատ է՝ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է մինչև վերջ պայքարել, ամբողջ ուժը տալ և ամեն ինչ անել մեր ազգային հավաքականի ու մեր երկրի համար։

Մենք հավատում ենք մեր ճանապարհին, հավատում ենք միմյանց և գիտենք, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Բոլորս անհամբեր սպասում ենք նոյեմբերյան հանդիպումներին։

Առջևում ամենակարևորն ու ամենադժվարն է։ Առա՛ջ, Հայաստա՛ն»,- գրել է Նաիր Թիկնիզյանը:

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Պոդգորիցայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։