Հույս ունեմ՝ բախտը մեզ կժպտա. Եղիշե Մելիքյան
Ազգերի լիգայի C2 խմբի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի և կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի նախախաղային ասուլիսը։
Ազգային ընտրանու գլխավոր մարզիչը նշել է՝ ինչպես առաջին խաղից առաջ, այնպես էլ հիմա մեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են, ուստի լավ արդյունքի համար պետք է խիզախորեն պայքարել։ Ըստ Մելիքյանի՝ թիմն ունի հստակ պլան և հաջորդ փուլի բարձր շանսերը պահպանելու համար պարտավոր է հաղթել։
«Տանը խաղալն այլ է, քանի որ երկրպագուների աջակցությունը մեզ առաջ է մղում: Նրանք մեզ շատ են պետք, բայց պետք է պատրաստ լինենք տրիբունաներից եկող ճնշմանը: Չպետք է մոռանալ, որ մենք Եվրոպայի ամենաերիտասարդ հավաքականներից մեկն ենք, սակայն դա չի նշանակում, թե հավակնություններ չունենք։ Հույս ունեմ՝ բախտը մեզ կժպտա, և մարզադաշտում ներկա մեր երկրպագուների աջակցությունը, թեկուզ ոչ մեծաքանակ, լրացուցիչ ուժ կհաղորդի մեզ՝ Չեռնոգորիային հաղթելու համար», - նշել է Մելիքյանը:
Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայի «Գրադսկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։