Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները| Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները| Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի. Դենիս Ջորկաեֆ| ԵԼ․ Արարատ-Արմենիան պարտվեց Զալցբուրգին| Եվրոպա լիգա. Արարատ-Արմենիան այսօր Ավստրիայում կմրցի Զալցբուրգի հետ| Հայաստանը 2027 և 2028 թվականներին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ|
Նարե Առաքելյանը` ծանրամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
27 Օգոստոս 2026

Նարե Առաքելյանը` ծանրամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնությունում:

Կոսովոյում ընթացող Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մինչև 15 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Նարե Առաքելյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում ունեցավ՝ գլխավերևում պահելով 90 կգ, 95 կգ ու 97 կգ: Այս վարժությունում Առաքելյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում Նարե Առաքելյանը բարձրացրեց 110 կգ ու 115 կգ: Այս ձևում նա երկրորդն է:

Երկամարտի 212 կգ արդյունքով Նարե Առաքելյանը դարձավ Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:

Նախորդ հոդվածը
Սլովանը հաղթահարեց Ցելյեի արգելքը և կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
Հաջորդ հոդվածը
Յունիսպորտը հաղթանակով մեկնարկեց ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։