Նոան հաղթեց 5։1 հաշվով| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել (տեսանյութ)| Ալաշկերտը ոչ-ոքի խաղաց Արարատ-Արմենիայի հետ| Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը| Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթի վերջին փուլին| Երեք հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի կիսաեզրափակիչում են|
Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Օքլենդի հետ խաղում՝ 4-րդ անընդմեջ խաղում աչքի ընկնելով արդյունավետ գործողությամբ
27 Օգոստոս 2026

Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Օքլենդի հետ խաղում՝ 4-րդ անընդմեջ խաղում աչքի ընկնելով արդյունավետ գործողությամբ

Հայաստանի հավաքականի և «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի՝ Նոր-Զելանդիան ներկայացնող «Օքլենդի» դեմ խաղում։ «Ալ Ահլին» այդ խաղում 1-0 հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման միակ գնդակը 63-րդ րոպեին հեղինակել է «Ալ Ահլիի» հարձակվող Սալեհ Ալ-Շամատին՝ Սպերցյանի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը:

Էդուարդ Սպերցյանը «Ալ Ահլիի» կազմում մինչ այս անցկացրած չորս խաղերում աչքի է ընկել արդյունավետ գործողություններով՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։

Սպերցյանն այս ամառ է «Կրասնոդարից» միացել «Ալ Ահլիին»: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ տրանսֆերի արժեքը կազմել է 22 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Փոխվել է Սարդարապատ»-Սյունիք հանդիպման անցկացման վայրը
Հաջորդ հոդվածը
Սլովանը հաղթահարեց Ցելյեի արգելքը և կխաղա Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։