Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է
22 Օգոստոս 2026

Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է

ՀՖՖ Մրցումների բաժինը չեղարկել է 2026/27 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի Նախնական փուլի 24․08․2026 թվականին նշանակված «Հայք» - «Օլիմպիա» հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ 

Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն օգոստոսի 21-ի նիստում հեռացրել էր «Հայքին» Հայաստանի Առաջին խմբի առաջնությունից և զրկել թիմին 2026/27 մրցաշրջանի՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ «Հայքը» զրկվել է նաև հաջորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությունում խաղալու հնարավորությունից։

«Օլիմպիան» Հայաստանի Գավաթում մրցելույթները կշարունակի 1/8 եզրափակիչից։

Ավելի վաղ այս մասին հայտնի էր դարձել Sportmedia.am-ին։ 

Նախորդ հոդվածը
Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։