Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում
20 Օգոստոս 2026

Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Ռումինիայում մրցել է «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ և ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:

Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է «Արարատ-Արմենիայի» Արտյոմ Մալիսը: Առաջին կեսի վերջնամասում տանտերերի կազմում Բանսուն հավասարեցրել է հաշիվը:

Երկրորդ կեսում Սանդրո Լիման կարող էր առաջ մղել երևանյան թիմին, սակայն այն չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին` ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Նախորդ հոդվածը
Ուրուգվայցի մասնագետը` Նոայի գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։