Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Հարգում ենք մրցակցին, բայց պատրաստ չենք հրաժարվել մեր երազանքից. Տուլիպա
04 Օգոստոս 2026

Հարգում ենք մրցակցին, բայց պատրաստ չենք հրաժարվել մեր երազանքից. Տուլիպա

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Ցելյեի» հետ Երևանում այսօր կայանալիք խաղից առաջ կիսվել է սպասելիքներով:

«Մենք արդեն հասել ենք մեր նպատակներից մեկին, քանի որ ապահովել ենք եվրագավաթային աշունը։ Սակայն առաջիկա հանդիպումներում պետք է ցուցադրենք մեր ամբողջ ներուժը։

Մեր մրցակիցը շատ ուժեղ է, նրա կազմում կան բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Սակայն մեր հարգանքը «Ցելյեի» նկատմամբ չի նշանակում, որ պատրաստ ենք հրաժարվել մեր երազանքից։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս գալու համար»,- ասել Է Տուլիպան:

Տուլիպայի խոսքով՝ առաջիկա դիմակայությունում թիմի համար շատ կարևոր է պահպանել համեստությունն ու իրատես լինելը. «Պետք է խուսափենք այն սխալներից, որոնք թույլ տվեցինք առաջին և երկրորդ փուլերի պատասխան խաղերում, և ցուցադրենք կայուն ու վստահ խաղ։ Ինչ վերաբերում է «Ցելյեին», ապա այդ թիմի կազմում կան մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել իրենց ազգային հավաքականներում»։ 

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև վնասվածք ունեցող խաղացողներին. «Կամո Հովհաննիսյանն ու Արմեն Համբարձումյանը դեռ պատրաստ չեն խաղալ, սակայն անում են հնարավոր ամեն ինչ՝ հնարավորինս շուտ շարք վերադառնալու համար։ Խուան Բալանտան արդեն վերականգնման վերջին փուլում է»:

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Արարատ - Արմենիան» այսօր Երևանում կմրցի «Ցելյեի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և կմեկնարկի ժամը 20։00-ին:



Նախորդ հոդվածը
Ունենք բոլորիդ աջակցության կարիքը. Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստները հրավիրում են Ցելյեի հետ ՉԼ խաղին
Հաջորդ հոդվածը
Հայքը լուծարման շեմի՞ն․ Ի՞նչ է կատարվում Առաջին խմբի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։