Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը| Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի գավաթի վերջին փուլին| Երեք հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի կիսաեզրափակիչում են| Երիտասարդական ու Մ-23 ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը | Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում| Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը|
Կոնֆերենցիաների լիգա. Նոան, Ալաշկերտն ու Փյունիկն այսօր կպայքարեն երրորդ փուլի ուղեգրի համար
30 Հուլիս 2026

Կոնֆերենցիաների լիգա. Նոան, Ալաշկերտն ու Փյունիկն այսօր կպայքարեն երրորդ փուլի ուղեգրի համար

Հայկական երեք թիմեր այսօր կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղերը:

«Փյունիկը» Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հունգարական «Դեբրեցենին»: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:



Թիմերի միջև կայացած առաջին խաղում Արտակ Օսեյանի թիմը նվազագույն հաշվով պարտություն էր կրել: 



Ժամը 20:00-ին ԿԼ որակավորման երկրորդ փուլի հանդիպում կանցկացվի նաև Աբովյանում: Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում «Նոան» կընդունի մոլդովական «Զիմբրուին»: Խաղը կցուցադրվի Շանթ ՀԸ-ի ուղիղ եթերում:



Թիմերի միջև Մոլդովայում կայացած առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը:



ԿԼ մյուս հանդիպումը կանցկացվի Ռումինիայում: Կլուժ-Նապոկայում «Ալաշկերտը» կմրցի «ՉՖՌ Կլուժի» հետ:Պատասխան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին և կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում: Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Նախորդ հոդվածը
Որևէ դժվարության չենք հանդիպել. Ջանես Նազարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերին
Հաջորդ հոդվածը
Ի պատիվ Ջանես Նազարյանի՝ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը. ֆոտո, վիդեո

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։