Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն| Հայաստանի Մ-19 հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի| Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն|
Հասել ենք մեր նվազագույն նպատակին. Մանուել Տուլիպան՝ եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում տեղն ապահովելու մասին
29 Հուլիս 2026

Հասել ենք մեր նվազագույն նպատակին. Մանուել Տուլիպան՝ եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում տեղն ապահովելու մասին

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան խոսել է ակումբի առջև դրված նվազագույն նպատակի ու «Շեմրոկ Ռովերսի» նկատմամբ երկխաղյա դիմակայությունում տոնած հաղթանակի մասին։

Հայաստանի չեմպիոնը երկխաղյա դիմակայությունում տարած 3:2 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել  Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ և ապահովել իր տեղը առնվազն Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում:

«Կարծում եմ՝ երկու տարբեր խաղակեսեր էին: Առաջին կեսում մրցակիցը շատ լավ ֆուտբոլ խաղաց, իսկ երկրորդ կեսում մենք փոխեցինք խաղային սխեման, սկսեցինք ավելի շատ վերահսկել գնդակն ու փոխեցինք խաղի տեմպը, ինչի շնորհիվ գոլ խփեցինք ու ապահովեցինք մեր տեղը հաջորդ փուլում: Մենք զարգացող ակումբ ենք ու մեզ համար շատ կարևոր էր այս արդյունքին հասնելը: Մեր առջև նպատակ էինք դրել որակավորվել որևէ եվրագավաթային մրցաշարի խմբային փուլին, և այդ նպատակին արդեն հասել ենք: Սա շատ կարևոր էր մեզ համար», - ասել է Տուլիպան:

Հիշենենք՝ «Արարատ-Արմենիան» կլինի հայկական 4-րդ թիմը, որը կմասնակցի Եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլի։ Մինչև այս ԿԼ հիմնական փուլին են մասնակցել «Ալաշկերտը», «Փյունիկն» ու «Նոան»։ 

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի Սլովենիայի «Ցելյեի» հետ։ 
 

Նախորդ հոդվածը
ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի Վելեժ-ԴԱԿ 1904 հանդիպումը
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտը մեկնում է Ռումինիա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։