Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայկական թիմերի հնարավոր մրցակիցները` ՉԼ և ԿԼ որակավորման 3-րդ փուլերում
21 Հուլիս 2026

Հայկական թիմերի հնարավոր մրցակիցները` ՉԼ և ԿԼ որակավորման 3-րդ փուլերում

Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կարող է լինել «Էգնատիա» (Ալբանիա) - «Ցելյե» (Սլովենիա) զույգի հաղթողը:

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում անհաջողության դեպքում Հայաստանի չեմպիոնը կխաղա Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում: Այդտեղ թիմի մրցակիցը կլինի 2-րդ խմբի զույգերից մեկի պարտվողը:

Եթե «Փյունիկը» հաղթահարի հունգարական «Դեբրեցենի» արգելքն, ապա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման հաջորդ փուլում կխաղա «Պոլեսիե» (Ուկրաինա) - «Կոպենհագեն» (Դանիա) զույգի հաղթողի հետ:

Նշենք, որ «Փյունիկ» - «Դեբրեցեն» զույգի հաղթողը որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ։

Այս փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին և 13-ին։

Երևանի «Ալաշկերտը» «ՉՖՌ Կլուժի» արգելքը հաղթահարելու դեպքում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում կմրցի «Տրոմսո» (Նորվեգիա) - «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի պարտվողի հետ։

«Նոան» մոլդովական «Զիմբրուի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի բելառուսական ԲԱՏԷ-ի և շվեյցարական «Սյոն» զույգի հաղթողի հետ:

Նախորդ հոդվածը
Արթուր Դանիելյանը կարիերան կշարունակի Սարդարապատում
Հաջորդ հոդվածը
Նոայի հայտացուցակը` ԿԼ որակավորման երկրորդ փուլի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։