BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին՝ Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելու լուրերի ֆոնին
27 Մարտ 2025

Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին՝ Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելու լուրերի ֆոնին

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին՝ չբացառելով «ներաձուրիների» հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը։

«Իմ գաղափարն է ավարտել կարիերաս բարձր մակարդակով: Խաղալ «Ինտերի» և նրա նպատակների համաձայն: Սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը: Պայմանագրի երկարաձգումը մինչև 2027 թվակա՞նը. Ինչո՞ւ ոչ, բայց ամեն ինչ կախված է իմ առողջությունից և այն բանից, թե ինչ կարող եմ տալ թիմին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

Այս մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը
Երևանյան Էլ-Կլասիկո, իսկ առաջատարը կմեկնի Գյումրի․ ՀՊԼ 24-րդ տուրին ընդառաջ
Հաջորդ հոդվածը
Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի գավաթի ուղեգիր են նվաճել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։