BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան
07 Հուլիս 2026

Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան

«Արարատի» նորեկ Վարազդատ Հարոյանը խոսել է երևանյան ակումբ տեղափոխության մասին։

«Որոշ ժամանակ մարզվել եմ, դրանից առաջ որոշել էի դադար վերցնել կարիերայումս, հետո որոշեցի միանամ «Արարատին», մարզվեմ, շատ դուրս եկավ, առաջին անգամ էի Ձորաղբյուրի մարզաբազայում։ Մեկ ամիս մարզվելուց հետո զգացի, որ ես կամաց-կամաց վերադառնում եմ ֆուտբոլ։ 10 օր առաջ զանգ ստացա Տիգրանից ու որոշեցի պայմանագիր ստորագրել «Արարատի» հետ։ Ուրախ եմ, որ պայմանագիր եմ ստորագրում «Արարատի» հետ, բոլորիս մաղթում եմ հաջողություն ու նորանոր հաղթանակներ»։

Անդրադառնալով այս փուլում մոտիվացիայի իր աղբյուրին՝ Հարոյանը նշել է՝ ինքը ուղղակի շատ է սիրում ֆուտբոլ։

«Որոշել էի դադար վերցնել, մի քիչ հանգստանալ, բայց մի քանի ամիս հետո հասկացա, որ տխուր է կյանքը առանց ֆուտբոլի։ «Արարատի» երիտասարդնե՞րը․ բոլորի մեջ էլ մեծ պոտենցիալ կա, ես էլ ամեն ինչով կփորձեմ իրենց օգնել՝ թե՛ դաշտում, թե՛ խաղադաշտից դուրս, որ իրենք հասնեն մեծ բարձունքների, խաղան մեծ առաջնություններում ու օգնեն հավաքականին»։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։