Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը՝ Արարատի ֆուտբոլիստ
07 Հուլիս 2026

Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը՝ Արարատի ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի «Արարատում»:

Երևանյան ակումբը տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով փորձառու ֆուտբոլիստի տեղափոխության մասին:



33-ամյա ֆուտբոլիստն իր հարուստ կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Չինաստանի և Հունգարիայի ակումբներում՝ կուտակելով մեծ միջազգային փորձ։ 2021 թվականին նա ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Հարոյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ՝ երկար տարիներ լինելով թիմի առաջատարներից մեկն ու ավագը։

«Վարազդատի փորձը, նվիրվածությունն ու առաջնորդական հատկանիշները մեծ արժեք են մեր թիմի համար։

Բարի գալուստ, Վարազդատ։ Մաղթում ենք հաջող մրցելույթներ և բազմաթիվ հաղթանակներ «Արարատի» կազմում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը
Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։