Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Աղբյուր. Սպերցյանը բուժզննում է անցել և պայմանագիր կնքել Ալ-Ահլիի հետ
07 Հուլիս 2026

Աղբյուր. Սպերցյանը բուժզննում է անցել և պայմանագիր կնքել Ալ-Ահլիի հետ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ, հաղորդում է TASS-ը՝ հղում անելով «Ալահլի Պլյուս» պորտալին։

Սպերցյանը նաև հաջողությամբ բուժզննում է անցել, սակայն ակումբները դեռևս պաշտոնապես չեն հաստատել գործարքը։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է «Կրասնոդարի» 2025/26 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Կիսապաշտպանը սահմանել է «Ցլերի» կազմում մեկ մրցաշրջանում կատարած գոլային փոխանցումների նոր ռեկորդ (17) և կրկնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ռեկորդը գոլային փոխանցումների քանակով (16)։ Նա նաև խփել է 13 գոլ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և մեկ գոլ Ռուսաստանի գավաթում։ Սպերցյանը նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողն էր գոլերի և գոլային փոխանցումների քանակով անցյալ մրցաշրջանում։

Էդուարդ Սպերցյանը նախկինում չորրորդ տեղն էր զբաղեցնում CIES-ի՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում։ Նրա արժեքը գնահատվում էր 15-18 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Կայացել է Կիոկուշին կարատեի հերթական մրցաշարը
Հաջորդ հոդվածը
Պետք է փորձենք օգտվել նրանց թույլ կողմերից և հասնել հաղթանակի. Շաղոյանը՝ Ռիգայի հետ ՉԼ խաղի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։