Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ֆուտզալի ՉԼ․ Նախնական փուլը կանցկացվի Երևանում
02 Հուլիս 2026

Ֆուտզալի ՉԼ․ Նախնական փուլը կանցկացվի Երևանում

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները կկայանան Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հուլիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա նախնական և հիմնական փուլի վիճակահանությունը։ Ձևաչափը հետևյալն է․

- 32 ցածր վարկանիշ ունեցող ակումբ մասնակցում է նախնական փուլին:
- Թիմերը բաժանվում են 8 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Յուրքանչյուր խմբի հանդիպումները կայանում են մինի-մրցաշարի ձևաչափով՝ նախապես ընտրված 8 քաղաքներում։
- Խմբերի հաղթողները հաջորդ՝ հիմնական փուլին մասնակցելու իրավունք են ստանում։ 

Նախնական փուլի խաղերը կկայանան օգոստոսի 25-30-ը, հիմնական փուլինը՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։ Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին։

Հայաստանը 2026/27 մրցաշրջանում ներկայացնելու է «Յունիսպորտը»։ Հայաստանի չեմպիոնն ավարտված մրցաշրջանում անպարտելի էր և՛ Հայաստանի Բարձրագույն խմբում, և՛ Հայաստանի Գավաթի խաղարկությունում։

Նախորդ հոդվածը
Արայիկ Բրուտյանը՝ Մ16 աշխարհի չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Մյունխենի Բավարիայի բասկետբոլիստը միացել է Հայաստանի ազգային հավաքականին

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։