Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Սյունիքը հաստատեց. Պիկուշչյակը գլխավորեց ՀՊԼ նորեկի թիմը
01 Հուլիս 2026

Սյունիքը հաստատեց. Պիկուշչյակը գլխավորեց ՀՊԼ նորեկի թիմը

«Սյունիք» Ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Պիկուշչյակը։ 

Պիկուշչյակը միջազգային հարուստ փորձ ունեցող մասնագետ է, ով մարզչական գործունեության ընթացքում աշխատել է Ռուսաստանի «Կրասնոդար» ակումբի համակարգում, գլխավորել է Հայաստանի «Նոա», Ռուսաստանի «Ակրոն», Ղազախստանի «Ակժայիկ» և Մոլդովայի «Միլսամի» ակումբները։

Նրա գլխավորությամբ «Նոան» դարձել է Հայաստանի գավաթակիր և Սուպերգավաթակիր, ինչպես նաև Հայաստանի առաջնության փոխչեմպիոն, իսկ «Միլսամին»՝ Մոլդովայի ազգային առաջնության չեմպիոն։

Հիշեցնենք՝ Sportmedia.am-ն ավելի վաղ հայտնել էր Պիկուշչյակի հնարավոր նշանակման մասին:

Նախորդ հոդվածը
Արարատի նախկին ֆուտբոլիստը միացել է Նոային
Հաջորդ հոդվածը
Արայիկ Բրուտյանը՝ Մ16 աշխարհի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։