BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Թուրքիային գոլ խփելուց հետո էմոցիաներն ուղղակի աննկարագրելի էին․ Մայքլ Ասիրյան
19 Հունիս 2026

Թուրքիային գոլ խփելուց հետո էմոցիաներն ուղղակի աննկարագրելի էին․ Մայքլ Ասիրյան

Հայաստանի Մ-19 հավաքականի և «Նոա» ՖԱ-ի հարձակվող Մայքլ Ասիրյանը  Sportmedia.am-ի հետ զրույցում խոսել է ֆուտբոլային ճանապարհի, հավաքականում անցկացրած կարևոր պահերի, փորձառու խաղընկերներից ստացած դասերի և ապագայի նպատակների մասին։

-Մա՛յքլ, հիշո՞ւմ եք, թե ինչպես սկսվեցին Ձեր առաջին քայլերը ֆուտբոլում։

- Բակում շատ էի խաղում, գնդակի նկատմամբ սերս շատ մեծ էր, և օրվա մեծ մասն անցկացնում էի հենց ֆուտբոլ խաղալով։ Մայրս տեսավ, որ այդ սպորտաձևի  հանդեպ իմ սերն իսկապես շատ մեծ է, և որոշեց, որ պետք է հաճախեմ ֆուտբոլի։ Առաջին քայլերս սկսել եմ տասը տարեկանից՝ «Փյունիկ» ֆուտբոլային ակադեմիայում։

-Իսկ այն ժամանակ պատկերացնո՞ւմ էիք, որ մի օր կդառնաք պրոֆեսիոնալ ֆուտբոլիտ։

- Այո՛։ Դեռ մանկուց երազում էի դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, և տարիքի հետ այդ երազանքը դարձավ նպատակ։ Ես իմ առջև դրել եմ շատ մեծ նպատակներ և անում եմ ամեն ինչ, որպեսզի իրագործեմ դրանք։

-Մի քանի ամիս առաջ Հայաստանի Մ-19 հավաքականի կազմում գոլ խփեցիք Թուրքիայի ընտրանուն։ Դրանից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում կամ ֆուտբոլային կարիերայում։

- Թուրքիային գոլ խփելուց հետո էմոցիաներն ուղղակի աննկարագրելի էին։ Բառերով չեմ կարող բացատրել դա։ Կարծում եմ՝ այդ գոլն ինձ տվեց փորձ, մեծ վստահություն և ավելի շատ աշխատելու մոտիվացիա։

 -Ո՞րն է ամենակարևոր դասը, որը քաղել եք թիմի ավագ ու փորձառու խաղացողներից։

- Իրականում շատ բան եմ սովորել ավագ ու փորձառու ֆուտբոլիստներից՝ թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս։ Բայց կուզենայի առանձնացնել պրոֆեսիոնալիզմը, կարգապահությունը և մինչև վերջ պայքարելու, երբեք չհանձնվելու հոգեբանությունը։

-Ի՞նչն է ավելի կարևոր երիտասարդ ֆուտբոլիստի համար՝ սպասել իր «ոսկե պահին», թե՞ ամեն օր աննկատ «սև աշխատանք» անել։

- Կարծում եմ՝ ամեն օր «սև աշխատանք» անելը։ Աշխատասիրությունն ամենակարևորներից է ոչ միայն սպորտում, այլև բոլոր բնագավառներում։ Կարծում եմ՝ մեծ հավատը, կարգապահությունը և շատ-շատ աշխատանքը կտանեն դեպի այդ «ոսկե պահը»։

Բլից

-Գո՞լ, թե՞ հաղթական գոլային փոխանցում։

- Հաղթական գոլային փոխանցում։

-Ինքնաքննադատությո՞ւն, թե՞ ինքնավստահություն։

- Ինքնավստահություն։

-Լռությո՞ւն, թե՞ աղմկոտ հանդերձարան։

- Լռություն։

-Մարզչի գովասա՞նքը, թե՞ երկրպագուների վանկարկումը։

- Երկուսն էլ։ (Ժպտում է։ - խմբ.)։

-Մեկ բառով նկարագրեք Ձեր նպատակը գալիք մրցաշրջանում։

- Գոլահար։ (Ժպտում է։ - խմբ.)։ 

Նախորդ հոդվածը
Կիոկուշին կարատեով զբաղվող աղջիկների թիվն ավելանում է․ ինչ կարևորություն ունեն մարտարվեստները Հայաստանում
Հաջորդ հոդվածը
Փյունիկ-աղջիկների խաղացանկը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։