BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Յուրի Վարդանյանն այս տարի կդառնար 70 տարեկան. հարգանքի տուրք
15 Հունիս 2026

Յուրի Վարդանյանն այս տարի կդառնար 70 տարեկան. հարգանքի տուրք

Այս տարի հայկական ծանրամարտի լեգենդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրի Վարդանյանը կդառնար 70 տարեկան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով անվանի մարզիկի հիշատակին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։

Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նախարար Ժաննա Անդրեասյանին է հանձնել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի՝ Յուրի Վարդանյանի անվան հուշամեդալ, որը թողարկվել է մարզիկի 70-ամյակի կապակցությամբ: Այն, մասնավորապես, նախատեսված է սպորտի նվիրյալներին, ինչպես նաև հայկական ծանրամարտի զարգացմանն ու առաջընթացին նպաստող գործիչներին շնորհելու նպատակով։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է ֆեդերացիայի տարաբնույթ նախաձեռնությունները՝ ուղղված անվանի մարզիկների հանրահռչակմանը, մարզաձևի զարգացմանն ու տարածմանը երիտասարդների շրջանում:

Նախորդ հոդվածը
Փյունիկը պայմանագիր է կնքել կիպրացի հարձակվողի հետ
Հաջորդ հոդվածը
Փյունիկի հավանական մրցակիցները՝ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։