BazaResidence
Փյունիկի տարբերանշանի վրա կրկին կփայլի 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող աստղը| Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում| Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի ազգային հավաքականում խփած իր առաջին գոլի մասին| Հայաստանը ձեռքից բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում| Կանանց ֆուտբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականն այսօր վերջին հանդիպումը կանցկացնի| 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ|
Փյունիկի տարբերանշանի վրա կրկին կփայլի 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող աստղը
Այսօր 16:50

Փյունիկի տարբերանշանի վրա կրկին կփայլի 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող աստղը

«Փյունիկի» տարբերանշանի վրա այսուհետ կրկին կփայլի 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող աստղը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Նշենք, որ այն ակումբի տարբերանշանի վրա հայտնվել էր դեռևս 2009 թվականի մրցաշրջանից՝ կապված «Փյունիկի» նվաճած 10-րդ չեմպիոնության հետ։

«2014 թվականի հունիսին ներկայացված «Փյունիկ» ՖԱ-ի նոր տարբերանշանի վրա կրկին պահպանվեց 10 և ավելի չեմպիոնություն խորհրդանշող ոսկեփայլ աստղը։ Սակայն 2018 թվականի ակումբի տարբերանշանի փոփոխությունից հետո այն այլևս պատկերված չէր դրա վրա։

Կարևորելով մեր ակումբի նվաճումներն ու հանդիսանալով անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկ» ՖԱ-ն վերականգնեց իր տարբերանշանի չեմպիոնական աստղը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածը
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։