Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ռուսական թիմի մարզչական շտաբում
04 Հունիս 2026

Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է ռուսական թիմի մարզչական շտաբում

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է Կոստրոմայի «Սպարտակի»՝ նոր մրցաշրջանի մարզչական շտաբում: Բերեզովսկին կլինի Ռուսաստանի Առաջին լիգայում հանդես եկող թիմի դարպասապահների մարզիչը:

Կարիերայի ընթացքում Բերեզովսկին խաղացել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», Մոսկվայի «Խիմկիում», Մոսկվայի «Դինամոյում», Մոսկվայի «Տորպեդոյում» և այլ թիմերում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում նա 93 հանդիպման է մասնակցել:

Նա նաև ընդգրկվել է Մոսկվայի «Դինամոյի», «Սոչիի», Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբերում:

Նախորդ հոդվածը
Կլայդեր Մասեդոն ավարտել է ելույթներն Ալաշկերտի կազմում
Հաջորդ հոդվածը
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն այսօր կընդունի Ղազախստանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։