Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Նոայի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Սերբիայի փոխչեմպիոնի հետ
02 Հունիս 2026

Նոայի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Սերբիայի փոխչեմպիոնի հետ

«Նոայի» ֆուտբոլիստ Նարդին Մուլահուսեյնովիչը տրանսֆերային համաձայնագրով տեղափոխվում է Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»։

Նարդինը Հայաստանի չեմպիոնի թիմին էր միացել բոսնիական «Զրինսկիից» նոր մրցաշրջանի սկզբում։ Մեկ մրցաշրջան անց «Նոան» ֆուտբոլիստին վաճառում է նախկին տրանսֆերային արժեքից երեք անգամ ավելի բարձր արժեքով։

«Նոայի» մարզաշապիկով 28-ամյա հարձակվողը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ընթացքում Մուլահուսեյնովիչը դարձել է Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։

Նարդին Մուլահուսեյնովիչը նաև միակ ֆուտբոլիստն է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի պատմության մեջ, որը գոլի հեղինակ է դարձել 5 անընդմեջ խաղում։

Նախորդ հոդվածը
«Նոա» ՖԱ–ն ներկայացրել է մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնը․ բացումը՝ նոր մրցաշրջանում
Հաջորդ հոդվածը
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում 2025-2026 մրցաշրջանի հաղթողները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։