BazaResidence
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում| Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի ազգային հավաքականում խփած իր առաջին գոլի մասին| Հայաստանը ձեռքից բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում| Կանանց ֆուտբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականն այսօր վերջին հանդիպումը կանցկացնի| 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ| Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ|
Մուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղն է գրավել թիմային հաշվարկում
01 Հունիս 2026

Մուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղն է գրավել թիմային հաշվարկում

Երևանում կայացել է Մուայթայի IFMA international Caucasus open cup միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 6 երկրի 285 մարզիկ՝ այդ թվում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ։ Կովկասի գավաթի խաղարկությաբ տարբեր տարիքայինների մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 160 մարզիկ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը։

Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը բարձր է գնահատում մրցաշարի որակը։

«Շատ կարևոր է, որ այս առաջնությանը ներկա է եղել միջազգային մրցավար, որն իր գնահատակն է տվել ու միջազգային ֆեդերացիայից նամակ ենք ստացել, որտեղ նշվում է մրցաշարի բարձր մակարդակով անցկացման մասին»,-նշել է ֆեդերացիայի նախագահը։

Այս մրցաշարից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Մալայզիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Այս մրցաշարից հետո կկազմավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի Մալայզիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Ոսկե մեդալակիրներ

Ռուբեն Գալստյան Մ23տ - 71կգ

Արայիկ Բրուտյան  12-13տ․ -  52կգ

Անդրեյ Կարաև 12-13տ․ - 44կգ

Գոռ Հակոբյան 16-17տ․ -  67կգ

Նարեկ Խաչատրյան 14-15տ․ - 63,5կգ

Գոռ Գալստյան 10-11 տ․ - 34կգ

Աշոտ Դեմիրճյան 12-13 տ․ - 58 կգ 

Գոռ Գաբրիելյան 16-17տ․ - 54կգ

Վաչիկ  Միքայելյան 12-13տ․ - 48կգ

Գևորգ Երամյան  10-11տ․- 42կգ

Մոնթե Բաբախանյան 14-15տ․ - 60կգ

Նարեկ Վարդանյան 12-13տ. - 67կգ

Կարեն Մաթևոսյան 21տ․- 63.5կգ

Գևորգ Սիմոնյան 13տ․ - 54կգ

Նախորդ հոդվածը
Արման Ծառուկյանը հեթական հաղթանակն է տարել
Հաջորդ հոդվածը
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։