BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Հայաստանում կանցկացվի UEFA Regions' Cup-ի որակավորման նախնական փուլը
26 Մայիս 2026

Հայաստանում կանցկացվի UEFA Regions' Cup-ի որակավորման նախնական փուլը

Հունիսի 14-ից 20-ը Հայաստանում կանցկացվի UEFA Regions' Cup-ի 2026/27 մրցաշրջանի որակավորման նախնական փուլը։  Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Նախնական փուլին մասնակցում է 3 թիմ՝ հայկական «Կիլիկիան», էստոնական «Հիյումաան» և լիտվական «Տերան»։

Առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմը կհայտնվի միջանկյալ փուլի առաջին խմբում։ Այդ խմբում են նաև Բոսնիա և Հերցեգովինան, Ուելսն ու Հյուսիսային Մակեդոնիան։ Միջանկյալ փուլում կմրցի 32 թիմ (Սան Մարինոն և Մալթան տարածաշրջանային թիմերի փոխարեն մրցաշարին մասնակցում են ազգային սիրողական հավաքականներով)։

Բոլոր հանդիպումները կկայանան 2026 թվականի օգոստոսի 21-ից դեկտեմբերի 4-ը։ Թիմերը կբաժանվեն 8 խմբի (յուրաքանչյուրում՝ 4 թիմ)։ Միայն 1-ին տեղը զբաղեցրած թիմերը կանցնեն եզրափակիչ։ Եզրափակիչը կկայանա 2027 թվականի ամռանը։ 

Նախորդ հոդվածը
Հայաստանի Պրեմիեր լիգա. մեկնարկում է վերջին տուրը
Հաջորդ հոդվածը
Ալաշկերտ-Շիրակ, Արարատ-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։