BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ռոնալդուի դուբլն օգնել է Ալ Նասրին հաղթել Դամակին և դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն
22 Մայիս 2026

Ռոնալդուի դուբլն օգնել է Ալ Նասրին հաղթել Դամակին և դառնալ Սաուդյան Արաբիայի չեմպիոն

Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի 2025/2026 մրցաշրջանի վերջին՝ 34-րդ տուրի խաղում «Ալ Նասրը» և մրցել է «Դամակի» հետ և 4-1 հաշվով հաղթանակ տարել՝ ապահովելով առաջնության չեմպիոնությունը:

«Ալ Նասրի» հարձակվող Սադիո Մանեն 35-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբում վինգեր Քինգսլի Քոմանը մեծացրել է տանտերերի առավելությունը։ 58-րդ րոպեին «Դամակի»կիսապաշտպան Մորլայե Սիլլան 11-մետրանոցից կատարած հարվածով մեկ գնդակ ետ է բերել։ 63-րդ րոպեին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է տանտերերի երրորդ գոլը, իսկ 81-րդ րոպեին պորտուգալացին դուբլի հեղինակ է դարձել՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

Սաուդյան Արաբիայի առաջնության 34 տուրից հետո «Ալ Նասրը» ունի 86 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը։ «Ալ Հիլալը» 84 միավորով երկրորդ տեղում է։ 

Նախորդ հոդվածը
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը Գյումրին իսկապես կդարձնի սպորտի կենտրոն. շինարարությունը նոր թափ կստանա
Հաջորդ հոդվածը
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։