BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ուզում եմ տեղափոխվել Եվրոպա, տեսնենք՝ ինչ կլինի. Սպերցյան
19 Մայիս 2026

Ուզում եմ տեղափոխվել Եվրոպա, տեսնենք՝ ինչ կլինի. Սպերցյան

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը պատասխանել է այս ամռանը «Մարսել» հնարավոր տեղափոխության մասին լուրերին։

«Մարսելում հայկական մեծ սփյուռք կա (ժպտում է)։ Չգիտեմ, սա առաջին անգամն է, որ լսում եմ դրա մասին։

Իրականում, ես անցյալ մրցաշրջանում երկարաձգեցի պայմանագիրս, պարզապես դրա մասին չհայտարարվեց։ Ինչ վերաբերում է հեռանալուն... իմ մտքերը դեռ նույնն են։ Իհարկե, ես ուզում եմ, բայց կտեսնենք, թե ինչ կլինի։ Կտեսնենք՝ կլինի՞ արդյոք լավ առաջարկ։ Կխոսենք», - ասել է Սպերցյանը «О, родной футбол!» YouTube-ի ալիքում տեղադրված տեսանյութում։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։

Transfermarkt-ի տվյալներով՝ 25-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

«Կրասնոդարը» 2025/26 թվականների Ռուսաստանի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալներ։

Նախորդ հոդվածը
Նոա-Արարատ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Նեյմարն ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում՝ 2026 թվականի աշխարհի առաջնության համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։