BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար
03 Փետրվար 2025

Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

Ծանրամարտի Եվրոպայի 2021 և 2023 թվականների չեմպիոն Սամվել Գասպարյանը, որն ավելի վաղ հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին, նշանակվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Գասպարյանն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ սկսելու աշխատանքս հարազատ թիմում (ֆեդերացիայում): Ինչպես մարզական կարիերայիս ընթացքում, այնպես էլ հիմա՝ ծառայելու եմ հանուն մեր պետության ու գալիք հաղթանակների համար։

Շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին վստահության համար։

Շնորհակալ եմ նաև մեր բոլոր մարզիչներից, իմ հաջողություններում մեծ ներդրում կատարելու համար։ Վստահ եմ՝ մեր գրագետ և համերաշխ համագործակցության արդյունքում կհասնենք էլ ավելի մեծ հաջողությունների»,- գրել է Գասպարյանը։

Հիշեցնենք՝ այս պաշտոնում նա փոխարինել է Փաշիկ Ալավերդյանին:

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ-16 հավաքականը 2 մարզական հավաք կանցկացնի
Հաջորդ հոդվածը
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման թարմացված աղյուսակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։