Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Առաջին խումբ․ Սարդարապատը հաղթեց Սյունիքին՝ հռչակվելով չեմպիոն
17 Մայիս 2026

Առաջին խումբ․ Սարդարապատը հաղթեց Սյունիքին՝ հռչակվելով չեմպիոն

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում առաջատար «Սարդարապատը» ընդունել էր «Սյունիքին» ու հաղթեց 2։1 հաշվով։

23-րդ րոպեին Համլետ Մինասյանը բացեց հանդիպման հաշիվը։ 3 րոպե անց հյուրերը ստացան 11-մետրանոցի իրավունք, սակայն Սերգեյ Միքայելյանի սեյվը հաշիվը թողեց անփոփոխ։

40-րդ րոպեին Լևոն Վարդանյանը կրնկապատկեց «Սարդարապատի» առավելությունը, իսկ առաջին կեսին ավելացրած րոպեներին նախ Վարդանյանը ստանալով կարմիր քարտ հեռացվեց խաղադաշտից, իսկ Ժոաու Մենդեսը կրճատեց տարբերությունը։

Այս հաղթանակի շնորհիվ Արմավիրը ներկայացնող ակումբը վաստակեց 73 միավոր և անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ հռչակվելով չեմպիոն։

«Սյունիքը» 64 միավորով 3-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
ԲԿՄԱ-Արարատ-Արմենիա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ռաբաթ․ Ավանեսյանը լարված պայքարում զիջեց մրցակցին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։