BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մադոննան, Շակիրան և BTS-ը ելույթ կունենան 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը
14 Մայիս 2026

Մադոննան, Շակիրան և BTS-ը ելույթ կունենան 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը

Ամերիկացի երգչուհի Մադոննան, կոլումբացի երգչուհի Շակիրան և հարավկորեական BTS խումբը ելույթ կունենան 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջման ժամանակ՝ ԱՄՆ-ի Իսթ Ռադերֆորդի «Մետլայֆ» մարզադաշտում: Coldplay-ը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում:

«Մադոննան, Շակիրան և BTS-ը կլինեն ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության եզրափակչի` պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող ընդմիջման շոուի գլխավոր դերակատարները Նյու Ջերսիի մարզադաշտում հուլիսի 19-ին:

Շոուն, որը կկազմակերպվի Coldplay-ի Քրիս Մարտինի կողմից Global Citizen-ի պրոդյուսերությամբ, միջոցներ կհավաքի ՖԻՖԱ-ի «Գլոբալ քաղաքացիական կրթության հիմնադրամի» համար, որի նպատակն է բարելավել որակյալ կրթության և ֆուտբոլի հասանելիությունն ամբողջ աշխարհի երեխաների համար», - ասվում է հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հունահռոմեականները թիմային պայքարում երկրորդն են
Հաջորդ հոդվածը
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Ռուսաստանի միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։