Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Նաիր Տիկնիզյանը Ցրվենա Զվեզդայի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր
14 Մայիս 2026

Նաիր Տիկնիզյանը Ցրվենա Զվեզդայի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր

Հայաստանի հավաքականի և «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Բելգրադը ներկայացնող թիմի հետ նվաճել է Սերբիայի գավաթը։

Գավաթի եզրափակչում «Ցրվենա Զվեզդան» մրցել է «Վոյվոդինայի» հետ: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվել են ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում «Ցրվենա Զվեզդան» 5-4 հաշվով հաղթանակ է տարել:

Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Այսպիսով, նա նվաճել է իր երկրորդ տիտղոսը Սերբիայում: Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդան» դարձել էր նաև Սերբիայի չեմպիոն:

Նախորդ հոդվածը
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն առաջատարներից է Ֆրանսիայի միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
37-ամյա Լևանդովսկին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Բարսելոնայից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։