BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Մ-15․ Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին, Ուզբեկստանը՝ Զարգացման գավաթի չեմպիոն
12 Մայիս 2026

Մ-15․ Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին, Ուզբեկստանը՝ Զարգացման գավաթի չեմպիոն

Հայաստանի Մ-15 (2011թ․ ծնվածներ) հավաքականն ավարտվեց ելույթները Զարգացման Գավաթի մրցաշարում։

Վերջին՝ երրորդ խաղում, Նարեկ Դավթյանի թիմը մրցեց Վրաստանի հետ։ Հիմնական ժամանակում թիմերը փոխանակվեցին երկուական գնդակով։ Մեր ընտրանուց աչքի ընկան Սամվել Աթասունցն ու Նարեկ Ավետիսյանը։ Մրցակցից պատասխանեցին Գաբրիել Իմեսաշվիլին և Գեորգի Ղումաշվիլին։

Հետխաղյա 11-մետրանոցներում 2-1 հաշվով հաղթեց Հայաստանը։ Մեր ընտրանին 5 մրավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

Մյուս խաղում Ուզբեկստանը 2-1 հաշվով գերազանցեց Մոլդովային և 6 միավորով դարձավ Զարգացման Գավաթի չեմպիոն։

Զարգացման Գավաթի մրցաշար, Մ-15 մրցաշարային աղյուսակ

1․ Ուզբեկստան - 6
2․ Հայաստան - 5
3․ Վրաստան - 4
4․ Մոլդովա - 3

Զարգացման Գավաթի մրցաշար
Հայաստան Մ-15 - Վրաստան Մ-15՝ 2:2 (2-1)
Մարզադաշտ՝ 
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա
Մրցավար՝ Տիրան Երիցյան
Գոլեր՝ Սամվել Աթասունց 20', Նարեկ Ավետիսյան 86' - Գաբրիել Իմեսաշվիլի 39', Գեորգի Ղումաշվիլի 58'
11-մետրանոց հարվածաշար` Նարեկ Ավետիսյան, Տիգրան Խաչատրյան - Իրակլի Կորկելիա

Նախորդ հոդվածը
Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել
Հաջորդ հոդվածը
Մ-14․ Լատվիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Հայաստանի երկրորդ թիմին ու դարձավ մրցաշարի հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։