BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Կրասնոդարը պարտվեց ու բարդացրեց չեմպիոն դառնալու խնդիրը. Սպերցյանը` գոլային փոխանցման հեղինակ
11 Մայիս 2026

Կրասնոդարը պարտվեց ու բարդացրեց չեմպիոն դառնալու խնդիրը. Սպերցյանը` գոլային փոխանցման հեղինակ

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկավել էր Մոսկվայի «Դինամոյին» ու զիջեց 1:2 հաշվով։

Հանդիպման հաշիվը Էդուարդ Սպերցյանի փոխանցումից բացեց Դիեգո Կոստան` 32-րդ րոպեին։ Այս ասիստը Հայաստանի ազգային հավաքականի ավագի համար մրցաշրջանում 16-րդն էր։ Նա կրկնեց մեկ մրցաշրջանի գոլային փոխանցումների ռեկորդը։ Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 83-րդ րոպեին` մեջքի վնասվածքի պատճառով։ 

2-րդ կեսի մեկնարկից 3 րոպե անց Կոստանտին Տյուկավինը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին Իվան Սերգեևը հաղթանակ պարգևեց «Դինամոյին»։

Այս հանդիպումից հետո «Կրասնոդարը» 63 միավորով 2-րդն է և 2 միավորով զիջում է առաջատար «Զենիթին»։ 

Վերջին տուրում «Կրասնոդարը» կմրցի «Օրենբուրգի», «Զենիթը»` «Ռոստովի» հետ։

Նախորդ հոդվածը
Սյունիքն անակնկալ պարտություն կրեց, իսկ Սարդարապատը մեծացրեց առավելությունը
Հաջորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ17 ԵԱ. Հայաստանի 2 ներկայացուցիչ այսօր կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։