Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Բենֆիկան պատրաստ է մայիսի 17-ից հետո Մոուրինյոյին բաց թողնել Ռեալ Մադրիդ
11 Մայիս 2026

Բենֆիկան պատրաստ է մայիսի 17-ից հետո Մոուրինյոյին բաց թողնել Ռեալ Մադրիդ

Պորտուգալական «Բենֆիկան» չի պլանավորում մինչև մայիսի 17-ը ազատել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոuին, սակայն այդ ամսաթվից հետո ակումբը պատրաստ է համաձայնել նրա տեղափոխությանը «Ռեալ Մադրիդ», հայտնում են միջազգային լրատվամիջոցները:

Ակումբը նաև սահմանել է հնարավոր գործարքի ֆինանսական պայմանները. եթե Մոուրինյուն տեղափոխվի «Ռեալ Մադրիդ», Լիսաբոնը ներկայացնող ակումբը կստանա 6 միլիոն եվրո փոխհատուցում։

Մոուրինյուն ինքը, ըստ աղբյուրի, շարունակում է բանակցությունները «Ռեալ Մադրիդի» հետ։ Կողմերը քննարկում են մարզչի հնարավոր վերադարձը Մադրիդ։

Մայիսի 17-ը մնում է կարևոր ամսաթիվ. դրանից հետո բանակցությունները կարող են արագանալ, և պորտուգալացի մարզչի ապագան կարող է որոշվել։ «Բենֆիկան» մրցաշրջանի վերջին խաղը կանցկացնի մայիսի 17-ին՝ «Էշտորիլի» դեմ։ Լիսաբոնյան ակումբը շարունակում է պայքարել «Սպորտինգի» հետ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։

Նախորդ հոդվածը
Արբելոան մեկնաբանել է Բարսելոնայի չեմպիոնությունը՝ Ռեալին հաղթելուց հետո
Հաջորդ հոդվածը
Մ-17 ԵԱ. Հունահռոմեականները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։