BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Երբ խաղում ես Ման․Սիթիում, տիտղոսների մասին մտածում ես ամեն օր․ Էրլինգ Հոլանդ
10 Մայիս 2026

Երբ խաղում ես Ման․Սիթիում, տիտղոսների մասին մտածում ես ամեն օր․ Էրլինգ Հոլանդ

«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է իր տպավորություններով Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Բրենտֆորդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:0):

«3:0 հաշվով հաղթելը շատ հաճելի է: Այսօր մեզ չհաջողվեց իրացնել խաղի վերջին վտանգավոր պահը: Մենք ստեղծեցինք բազմաթիվ սուր պահեր, սակայն մի շարք դեպքերում չկարողացանք դրանք ավարտել գոլով: «Բրենտֆորդը» լավ էր պաշտպանվում, նրանք որակյալ թիմ ունեն: Պրեմիեր լիգայում հեշտ խաղեր չկան, ուստի մենք շատ ուրախ ենք այս հաղթանակի համար:

Ես չեմ մտածել որևէ այլ հանդիպման մասին՝ ամբողջությամբ կենտրոնանալով մեր ընթացիկ խաղի վրա: Հաջորդ մրցավեճից առաջ ևս չենք մտածելու զուգահեռ ընթացող հանդիպումների մասին. պարզապես պատրաստվելու ենք մեր առաջիկա խաղին, որպեսզի հաղթենք: Դրանից հետո կանցնենք վերականգնողական փուլ, իսկ հետո ամեն ինչ կկրկնվի:

Եթե խաղում ես «Մանչեսթեր Սիթիում», ապա տիտղոսների մասին մտածում ես ամեն օր»,-Հոլանդի խոսքերն է մեջբերում «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։

Նախորդ հոդվածը
Մխիթարյանը մեզ համար օրինակ է, մենք ամեն օր սովորում ենք նրանից․ Լաուտարո Մարտինես
Հաջորդ հոդվածը
Մահացել է Հանսի Ֆլիկի հայրը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։