BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Քաոս Պրահայում․ Ինչպե՞ս երկրպագուների արարքը կարող է Սլավիային զրկել տիտղոսից (տեսանյութ)
10 Մայիս 2026

Քաոս Պրահայում․ Ինչպե՞ս երկրպագուների արարքը կարող է Սլավիային զրկել տիտղոսից (տեսանյութ)

Չեխիայի առաջնության «Սլավիա»-«Սպարտա» հանդիպումը մնացել է անավարտ՝ տանտերերի երկրպագուների խաղադաշտ ներխուժելու պատճառով։ Տեսանյութը՝ այստեղ։

Մինչ հանդիպման ավարտը մնացել էր մոտ երեք րոպե, և «Սլավիան» հաղթում էր 3:2 հաշվով։ Այս արդյունքը պահպանելու դեպքում թիմը պաշտոնապես հռչակվելու էր Չեխիայի չեմպիոն։ Սակայն հենց այդ պահին «Սլավիայի» երկրպագուները՝ ծխարձակող նռնակներով ու այ հրավառ նյութերով ներխուժել են խաղադաշտ և հարձակվել «Սպարտայի» ֆուտբոլիստների՝ դարպասապահ Յակուբ Սուրովչիկի, պաշտպան Յակուբ Մարտինեցի և հարձակվող Մատիաշ Վոյտայի վրա։

Հանդիպման գլխավոր մրցավարը մի քանի րոպեով դադարեցրել է խաղը։ Թեև «Սպարտայի» խաղացողները շուտով վերադարձել են խոտածածկ, սակայն հյուրերը հրաժարվել են շարունակել մրցավեճը, ինչից հետո որոշում է կայացվել հանդիպումը չվերսկսել։

Կարգապահական հանձնաժողովն իր վճիռը կկայացնի հաջորդ շաբաթ։ Սպասվում է, որ «Սլավիային» կգրանցվի տեխնիկական պարտություն՝ 0:3 հաշվով, իսկ «Սպարտային» կշնորհվի հաղթանակ։

Այսպիսով, չեմպիոնական պայքարը կրկին կթեժանա. տեխնիկական պարտության դեպքում «Սլավիայի» առավելությունը կկրճատվի, և առաջնության ավարտից երեք տուր առաջ «Սպարտան» առաջատարից հետ կմնա ընդամենը հինգ միավորով։

Նախորդ հոդվածը
Արարատ-Ուրարտու․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիա-Նոա․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։