Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Հոր հետքերով. Ռոնալդու կրտսերը կարող է վերադառնալ Եվրոպա
09 Մայիս 2026

Հոր հետքերով. Ռոնալդու կրտսերը կարող է վերադառնալ Եվրոպա

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին՝ Ռոնալդու կրտսերը, կարող է տեղափոխվել եվրոպական առաջնություններից մեկը: Ինչպես հայտնում է The Sun պարբերականը, պատանի ֆուտբոլիստը կարող է միանալ պորտուգալական «Սպորտինգին» կամ Դորտմունդի «Բորուսիային»:

Ըստ աղբյուրի փոխանցման՝ Ռոնալդուի որդին ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, որտեղ նախկինում հանդես է եկել «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» պատանեկան թիմերում՝ հոր տրանսֆերներին զուգահեռ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Նասրը», որի երիտասարդական կազմում այժմ խաղում է կրտսեր Ռոնալդուն, ծրագրում է հաջորդ մրցաշրջանից նրան ներգրավել գլխավոր թիմի մարզումներին: Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուի գործող պայմանագիրը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Նախորդ հոդվածը
Ալոնսոն զղջում է, որ գլխավորել է Ռեալը և ուրախ է, որ չի հասցրել առնչվել ներկայիս քաոսի հետ
Հաջորդ հոդվածը
Նա լավագույնն է․ Մեսսին նշել է նոր սերնդի լավագույն ֆուտբոլիսի անունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։