Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Գավի. Պետք է հաղթել Ռեալին և վաստակել 100 միավոր
08 Մայիս 2026

Գավի. Պետք է հաղթել Ռեալին և վաստակել 100 միավոր

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին կիսվել է մտքերով Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ խաղից առաջ: Եթե կատալոնացիները վաստակեն 1 միավոր, կդառնան չեմպիոն:

«Մենք պետք է լիովին կենտրոնացած և հոգեբանորեն պատրաստ լինենք այս խաղին: Ի վերջո, Կլասիկոն միշտ անցնում է էմոցիաների սահմանագծին: Թիմը շատ լավ է մարզվում, բոլորը տրամադրված են և կենտրոնացած այս խաղի վրա:

Կլասիկոն... դեռ պատանեկան մակարդակում դա շատ սուր է ընկալվում, ես անթիվ քանակությամբ նման խաղեր եմ անցկացրել: Մեծ տարբերություն առաջին թիմի Կլասիկոյի և երիտասարդական մակարդակի խաղերի միջև չկա: Պետք է ներդրվել 200 տոկոսով, որպեսզի հաղթենք:

Մենք հիանալի մրցաշրջան ենք անցկացնում: Պետք է հաղթել այս Կլասիկոն և մնացած խաղերը, որպեսզի հասնենք 100 միավորի. դա պատմական ձեռքբերում կլինի», իսպանացու խոսքն է մեջբերում Diario Sport-ը:

Նախորդ հոդվածը
Մարսելին 4 օրով փակել են մարզաբազայում, դա վերածվել է շոկային հետևանքի
Հաջորդ հոդվածը
Բորուսիան թրիլերային խաղում հաղթեց և դարձավ Գերմանիայի փոխչեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։