Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 3 միլիոն եվրոյով
21 Մարտ 2025

Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 3 միլիոն եվրոյով

Transfermarkt ինտերնետային պորտալը 2024 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ թարմացրել է Իսպանիայի Լա Լիգայի ֆուտբոլիստների շուկայական արժեքները։

Թարմացումն անդրադարձել է նաև «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքի վրա։ Այսպիսով, Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի արժեքը նվազել է 3 միլիոն եվրոյով՝ 18 միլիոն եվրոյից հասնելով 15 միլիոն եվրոյի։

Զախարյանը բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մի մասը աջ կոճի ջլի վնասվածքի պատճառով։

Կիսապաշտպանն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 2-ին իսպանական Պրիմերայի 22-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղում (2:1)։ Այս խաղը Զախարյանի համար առաջինն էր 2024 թվականի մայիսից հետո։ Սակայն վերադարձից անմիջապես հետո Արսենը կրկին վնասվածք ստացավ և դուրս մնաց «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակից։

Նախորդ հոդվածը
Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին
Հաջորդ հոդվածը
Շախմատի անհատական ԵԱ․ Հայաստանի 2 ներկայացուցիչներն առաջատարին զիջում են կես միավոր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։