BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Ռեալի վերջնական որոշումը Վալվերդեի ու Չուամենիի կոնֆլիկտի վերաբերյալ
08 Մայիս 2026

Ռեալի վերջնական որոշումը Վալվերդեի ու Չուամենիի կոնֆլիկտի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելյեն Չուամենիի նկատմամբ ներքին կարգապահական գործընթացի ավարտի մասին:

«Ֆուտբոլիստներն ամբողջությամբ զղջում են կատարվածի համար և ներողություն խնդրել միմյանցից: Վալվերդեն և Չուամենին ներողություն են խնդրել ակումբից, թիմակիցներից, մարզչական շտաբից և երկրպագուներից: Երկու խաղացողներն էլ հայտարարել են ցանկացած պատիժ ընդունելու պատրաստակամության մասին, որը «Ռեալը» անհրաժեշտ կհամարի:

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ակումբը որոշել է յուրաքանչյուր ֆուտբոլիստի նկատմամբ կիրառել դրամական տուգանք՝ 500 հազար եվրոյի չափով: Սրանով ներքին կարգապահական քննությունն ավարտված է»,– գրված է իսպանական ակումբի հայտարարության մեջ:

Ուրուգվայցի կիսապաշտպանը հինգշաբթի օրը թիմային մարզման ժամանակ հանդերձարանում ծեծկռտուք է սարքել Օրելյեն Չուամենիի հետ: Արդյունքում, Վալվերդեն ընկել և գլխով հարվածել է սեղանին, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ է եղել կարեր դնել: Ընդ որում, խաղացողները սկսել էին կոնֆլիկտը դեռ նախորդ օրը: Ֆեդերիկոն գանգուղեղային վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև 14 օր:

«Արքայական ակումբը» ծեծկռտուքից անմիջապես հետո արտահերթ խորհրդակցություն է անցկացրել, իսկ ավելի ուշ սկսել կարգապահական վարույթ:

Նախորդ հոդվածը
ՖԻՖԱ. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը՝ աշխարհի թոփ-15-ում
Հաջորդ հոդվածը
Մարսելին 4 օրով փակել են մարզաբազայում, դա վերածվել է շոկային հետևանքի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։