Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Ծեծկռտուքին մասնակցած Ռեալի ֆուտբոլիստը չի մասնակցի Բարսելոնայի հետ խաղին
07 Մայիս 2026

Ծեծկռտուքին մասնակցած Ռեալի ֆուտբոլիստը չի մասնակցի Բարսելոնայի հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն բաց կթողնի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը Օրելյեն Չուամենիի հետ ծեծկռտուքի պատճառով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստները ծեծկռտուք են սկսել թիմային մարզման ժամանակ, ինչի հետևանքով ուրուգվայցին տեղափոխվել է հիվանդանոց. նրան անհրաժեշտ է եղել կարեր դնել: Թիմակիցների միջև կոնֆլիկտը սկսվել էր դեռ երեկվա պարապմունքի ժամանակ: Ակումբը ծեծկռտուքից անմիջապես հետո արտահերթ խորհրդակցություն է անցկացրել:

«Ռեալը» կարգապահական վարույթ կսկսի խաղացողների դեմ և մտադիր է կիրառել հնարավոր առավելագույն պատժամիջոցը:

El Mundo-ի տեղեկություններով՝ Վալվերդեն բաց կթողնի մայիսի 10-ին կայանալիք Էլ Կլասիկոն. նման հանձնարարական են տվել բժիշկները մի քանի թեստերից հետո: Սպասվում է, որ ուրուգվայցին առնվազն մեկ շաբաթ չի մարզվի և չի խաղա:

Հիշեցնենք, որ նույնիսկ ոչ-ոքին «Բարսելոնային» բավարար է Լա Լիգայի չեմպիոն դառնալու համար:

Նախորդ հոդվածը
Վալերիկ Մովսիսյանը զրո ստացավ հրում վարժությունում և ավարտեց ելույթը
Հաջորդ հոդվածը
Շակիրան կատարել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։