BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Չեմպիոնության շանսերը գնահատում եմ մինիմալ, բայց չենք կատարել մեր նվազագույն առաջադրանքը․ Արտակ Օսեյան
07 Մայիս 2026

Չեմպիոնության շանսերը գնահատում եմ մինիմալ, բայց չենք կատարել մեր նվազագույն առաջադրանքը․ Արտակ Օսեյան

Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից հետաձգված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» (1:0) խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը խոսել է հանդիպման մասին․

«Կադրային լուրջ խնդիրներով էինք մոտեցել խաղին, բայց հաշվի առնելով նույնիսկ դա, վատ հանդիպում չանցկացրինք, ունեցանք գոլային պահեր, կարող էինք փրկել խաղը։ Ցավալի պարտություն։

Յուրաքանչյուր խաղին մենք պատրաստվում ենք հաշվի առնելով հակառակորդին ու մեր վիճակը։ 6 օրվա մեջ 2-րդ շատ բարդ խաղն էր ու էներգիայի պակաս կար՝ դրա համար էլ ընտրել էինք այս մարտավարությունը։

Չեմպիոնության շանսերը գնահատում եմ մինիմալ, բայց քանի տեսական շանսեր կան, կփորձենք օգտագործել, առավել ևս, որ կա նվազագույն առաջադրանք, որը դեռ չենք կատարել, այնպես որ շատ-շատ կարևոր է, որ 4 խաղերում հաղթանակներ ունենանք։ Մինիմալը եվրագավաթային ուղեգիրն է»,-նշել է Օսեյանը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Եվրոպայում այլևս ոչ մի թիմ չի կարող թրեբլ նվաճել
Հաջորդ հոդվածը
ՊՍԺ-ն դարձավ 6-րդ թիմը, որը 21-րդ դարում 2 անգամ անընդմեջ հասել է ՉԼ-ի եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։