BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Երիտասարդների ԱԱ․ Պոկումից հետո Նարեկ Մկրտչյանը 3 կգ է զիջում առաջատարին
05 Մայիս 2026

Երիտասարդների ԱԱ․ Պոկումից հետո Նարեկ Մկրտչյանը 3 կգ է զիջում առաջատարին

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 79 կգ քաշային տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունից հետո 5-րդն է և ընդամենը 3 կգ է զիջում առաջատարին։

Մկրտչյանը առաջին մոտեցումը ձախողեց, սակայն 2-րդ մոտեցմամբ պոկեց 145 կգ-ոց ծանրաձողը, իսկ վերջին մոտեցմամբ ֆիքսեց 150 կգ-ը։

Հրումի առաջին մոտեցման համար հայ ծանրորդը նախնական պատվիրել է 188 կգ, որը պատվիրված 2-րդ քաշն է։

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն ավելի վաղ ավարտել էին 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը 0 էր ստացել հրումում, 71 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը ու Հովհաննես Հովհաննիսյանը։

Գրիգորյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, սակայն հրումում ստացած վնասվածքի պատճառով մնացել էր առանց երկամարտի արդյունքի, իսկ Հովհաննիսյանը հրում վարժությունում նվաճել էր արծաթե մեդալ՝ երկամարտում զբաղեցնելով 4-րդ տեղը։ 69 կգ քաշային Մերի Միսակյանն էլ զբաղեցրել էր 6-րդ տեղը։

Նախորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 16-րդ տուրից հետաձգված 2 հանդիպումներին ընդառաջ
Հաջորդ հոդվածը
Արսենալ-Ատլետիկո Մադրիդ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։