BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Սպերցյանի դիրքում, բայց այլ ֆուտբոլիստ. ՊՍԺ-ն կրկին տրանսֆեր է նախապատրաստել Ռուսաստանից
05 Մայիս 2026

Սպերցյանի դիրքում, բայց այլ ֆուտբոլիստ. ՊՍԺ-ն կրկին տրանսֆեր է նախապատրաստել Ռուսաստանից

ՊՍԺ-ի մարզական խորհրդական Լուիշ Կամպուշը կժամանի Մոսկվա՝ «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովի տրանսֆերի շուրջ բանակցելու համար, գրում է ինսայդեր Իվան Կարպովը:

Այցը նախատեսված է Չեմպիոնների լիգայում փարիզյան ակումբի ելույթներից հետո։ Դեռևս ապրիլին հաղորդվում էր, որ ֆրանսիական ակումբը դիտարկում է Բատրակովի տրանսֆերը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

ՊՍԺ-ն սկաուտներ չի ուղարկել «Լոկոմոտիվի» խաղերին և չի էլ ծրագրում, քանի որ արդեն բավարար տեղեկատվություն ունի Բատրակովի խաղի վերաբերյալ։ Այժմ մնացել է միայն քննարկումներ անցկացնել «Լոկոմոտիվի» և 20-ամյա խաղացողի ներկայացուցիչների հետ։

Մոսկովյան թիմում հարձակվողական ոճի կիսապաշտպանը 78 խաղում խփել է 33 գոլ ու կատարել 22 գոլային փոխանում:

Նախորդ հոդվածը
Բավարիայի ղեկավարները հանդիպելու են կրտսեր Կվարացխելիայի հետ. նա 16 տարեկան է
Հաջորդ հոդվածը
Հայ մարզիկները կմասնակցեն Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։