BazaResidence
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց պայքարը ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլում| Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի ազգային հավաքականում խփած իր առաջին գոլի մասին| Հայաստանը ձեռքից բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում| Կանանց ֆուտբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականն այսօր վերջին հանդիպումը կանցկացնի| 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ| Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ|
Երիտասարդների ԱԱ․ Նարեկ Գրիգորյանը ոսկե մեդալ նվաճեց պոկումում․ Հովհաննես Հովհաննիսյանը 14-րդն է
04 Մայիս 2026

Երիտասարդների ԱԱ․ Նարեկ Գրիգորյանը ոսկե մեդալ նվաճեց պոկումում․ Հովհաննես Հովհաննիսյանը 14-րդն է

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների առաջնության 71 կգ քաշային տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնող Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունից հետո առաջատարն է։

Հայ ծանրորդը հաջողել է բոլոր 3 մոտեցումներն ու գլխավերևում պահել 139, 142 ու 144 կգ ծանրաձողերը՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը հաջողեց միայն առաջին մոտեցում՝ պոկելով 130 կգ ու 14-րդն է։ Հովհաննիսյանը 2-րդ ու 3-րդ մոտեցումներով չկարողացավ ֆիքսել 134 կգ-ը։

Հիշեցնենք, որ պայքարն ավարտել է 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը պոկում վարժությունում գլխավերևում պահելով 120 կգ-ը ավարտել էր 15-րդը, իսկ հրումում ձախողելով բոլոր մոտեցումները՝ մնացել էր առանց երկամարտի արդյունքի։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի հաղթարշավը շարունակվեց, գարնանային հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը. Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը՝ 10 փաստով
Հաջորդ հոդվածը
Երիտասարդների ԱԱ․ Գրիգորյանը մնաց առանց երկամարտի արդյունքի, Հովհաննիսյանը փոքր արծաթ նվաճեց հրումում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։