Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Մեր մոտիվացիան ակումբի տարբերանշանն է, այլ ոչ թե Բարսելոնայի չեմպիոնությունը․ Ալվարո Արբելոա
02 Մայիս 2026

Մեր մոտիվացիան ակումբի տարբերանշանն է, այլ ոչ թե Բարսելոնայի չեմպիոնությունը․ Ալվարո Արբելոա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան պատասխանել է Էլ Կլասիկոյի ժամանակ «Բարսելոնայի» համար «չեմպիոնական միջանցք» կազմելու մասին հարցին, եթե կատալոնացիները չեմպիոնությունը նվաճեն Լա Լիգայի 34-րդ տուրի արդյունքներով։

«Ո՛չ, դա իմ գլխավոր մոտիվացիան չէ։ Իմ գլխավոր մոտիվացիան երեք միավոր վաստակելն է, որովհետև դա այն է, ինչ պետք է թիմին, որովհետև դա է պահանջում ակումբի տարբերանշանը, և դա այն է, ինչ մեզ անհրաժեշտ է վերջին խաղերում գրանցած արդյունքներից հետո։

Ահա իմ գլխավոր մոտիվացիան։ Չկա ավելի մեծ մոտիվացիա, քան վաղը «Էսպանյոլի» նկատմամբ հաղթանակը»,–ասել է Արբելոան։

«Բարսելոնան» 11 միավորով առաջ է «արքայական» ակումբից։ Այսօր «կապտանռնագույնները» հյուրընկալվելիս կխաղան «Օսասունայի» հետ, իսկ «սերուցքայինները» վաղը կմրցեն «Էսպանյոլի» դեմ։ Եթե կատալոնացիները հաղթեն, իսկ մադրիդցիները միավորներ կորցնեն, ապա մայիսի 10-ին «Բարսելոնան» կընդունի «Ռեալին» արդեն չեմպիոնի կարգավիճակով։

Նախորդ հոդվածը
100 հազար հանդիսական և անվճար մուտք. Թրամփը խոսել է Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարի մասին
Հաջորդ հոդվածը
ԲԿՄԱ-Ալաշկերտ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։