BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Ռիկարդո Դիոնիսիո. Ֆուտբոլիստներին ասացի՝ Աստված մեզ հնարավորություն է տվել, և պետք է օգտագործել այն
01 Մայիս 2026

Ռիկարդո Դիոնիսիո. Ֆուտբոլիստներին ասացի՝ Աստված մեզ հնարավորություն է տվել, և պետք է օգտագործել այն

Fastex Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Շիրակ»-«Արարատ» (0:2) խաղից հետո երևանցիների գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն բացատրեց, թե ինչի շնորհիվ հաջողվեց հաղթանակի հասնել Գյումրիում:

«Այո՛, նախորդ տուրում «Շիրակը» «Գանձասարի» դեմ խաղում 2:0 հաշվով առջևում էր և պարտվեց՝ 2:3, սակայն այդ խաղը մեզ նախապատրաստվելու առումով ոչինչ չտվեց: Այդուհանդերձ, ես հիմար չեմ և հասկանում եմ, որ այդ խաղի արդյունքը նպաստեց նրան, որ այսօրվա հանդիպումից առաջ լիներ ընդամենը 3 միավորի տարբերություն: Ֆուտբոլիստներին ասացի՝ Աստված մեզ հնարավորություն է տվել, և պետք է օգտագործել այն:

Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին՝ ցուցադրած խաղի ու նվիրվածության համար: Հիմա մենք թիմի ներսում այլ պատկեր ենք տեսնում, քան երբ 4 ամիս առաջ նոր էինք եկել ակումբ: «Արարատն» ունի բարձր որակի ֆուտբոլիստներ, որոնք նաև լավ խաղ են ցուցադրում: Հիմա մենք միասնական ենք. միասին ենք հաղթում ու պարտվում»,- ասաց պորտուգալացին:

Ամբողջական ասուլիսը

Նախորդ հոդվածը
Արսեն Հովհաննիսյան. Շիրակը հոգեբանորեն պատրաստ չէր
Հաջորդ հոդվածը
Չիմաև. Ինչո՞ւ հաշտեցնեմ Ծառուկյանին ու Տոպուրիային, ավելի լավ է բիզնես անել և փող աշխատել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։